adj.

chaos.

s.

ԹՈՀ ԵՒ ԲՈՀ, կամ ԹՈԽ ԵՒ ԲՈԽ. Բառ եբր. թէհօմ. այսինքն Անդունդք. վիհք. խորք. յն. լտ. խա՛օս, քա՛օս. χάος chaos. հէրճ մէրճ.

Երկիր ասէ էր, թոհ եւ բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր յայնժամ եւ ամայի. յոյնն ասէ, աներեւոյթ եւ անպատրաստ. այլ հեբրայեցին փախանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ եւ բոխ, խոր եւ խաւար ասէ. (Եփր. ծն.։)

Ոմանք ի խաւարէ եւ յանդնդոց ասեն եղեալ զաշխարհս, զոր թոհ եւ բոհ ասացին, որ է խոր եւ խաւար. (Վրդն. ծն.։)

Ի խոխոմս ձորոյն ի թոխ եւ ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան. (Արծր. ՟Ա. 10։)

Թոհ եւ բոհ. անկազմ, աներեւոյթ, կամ անպիտան. (Հին բռ.։)

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

• = Ասոր. [syriac word] toh wə woh, եբր. tohu vā bohu «ամայի և ա-նասւատ». հմմտ. արաբ. [arabic word] tīh «անա-պատ, լաբիւրինթոս». սրանից է փոխառեալ նաև ֆրանս. tohu-bohu «մեծ անկարգու-թիւն, խառնակութիւն»։-Հիւբշ. 303։

• ՆՀԲ բոխ՝ լծ. բաւիղ, վախք. բոհ՝ բառ եբր. պօհու, ասոր. պօհ. թոհ և բոհ՝ բառ եբր. թէհօմ, այսինքն «անդունդք»։ Lag. Btrg. bktr. Lex. 80 բոհ=ասոր. boh։ Վերի մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 861։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 169 պրս. [arabic word] tohi «դատարկ» բառից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

Voir tout